ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Դատական պաշտպանությո՞ւն, թե՞ դատարաններից պաշտպանություն». անհավանական պատմություններ Շիրակի մարզի ծանրաբեռնված դատարաններում

«Շիրակի մարզում դատարանների ծանրաբեռնվածությունը հանգեցնում է նրան, որ խաթարվում է արդար դատաքննությունը»,- այս կարծիքին է գյումրեցի փաստաբան Սուսաննա Մխիթարյանը: ԳԱԼԱ-ի հետ ունեցած զրույցում  նա նշեց, որ անձը, ով դիմում է դատական պաշտպանության, և իրեն դատարանի վճիռն անհրաժեշտ է այսօր, ձգձգումների պատճառով  այդ վճիռը անգամ տարիներ հետո չի կարողանում ստանալ: Դատարանները գերծանրաբեռնված են ոչ միայն դատալսումներով, այլ նաև տեխնիկական տարբեր աշխատանքներով, դատավորներն անվերջ գրում են ու գրում:

Արդյունքում, դատավարությունները տարիներ են տևում, ու դրանց ավարտը չի երևում: Ըստ փաստաբանի՝ դատարաններ դիմած քաղաքացիները շատ ծանր վիճակում են հայտնվում. տարիներով ձգձգվող դատավարություններ, դատավորների փոփոխության պատճառով մի քանի անգամ  նույն գործի լսումներ: Իրենց խնդիրների դատական լուծումներն ստանալու համար ոմանք ավելի քան 12 տարի են սպասել: Ոմանք էլ դատական քաշքշուկներից հոգնած՝ համբերությունը կորցրել ու կես ճանապարհից են հետ կանգնել:

Back to top button