ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

Դատավորները օրական ոչ թե 8, այլ 14-15 ժամ են աշխատում. դատավոր Տիգրան Ոսկանյան

Դատարանների գերծանրաբեռնվածությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ ունի: Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանների ծանրաբեռնվածությունը ոչ միայն հանցագործությունների աճով և դատավորների պակասով է պայմանավորված, այլ նաև հետևանք է այն բանի, որ դատարաններում վերջին ամիսներին քննում են նաև նախկին քրեական օրենսգրքով  դատապարտված անձանց գործերը՝ նոր օրենսգրքով սահմանված պատժին դրանք համապատասխանեցնելու համար:

Ըստ դատավորի՝ սա ևս բավականին բարդ աշխատանք է և ժամանակ է պահանջում: Դատավորները, ըստ նրա, օրական ոչ թե 8, այլ 14-15 ժամ են աշխատում ու դարձյալ չեն հասցնում: Դատավարությունները տարիներով ձգձգվում են:

Այդ ձգձգումների վերաբերյալ դատարանները նաև ամբաստանյալներից են բողոքներ ստանում:  Դատավորը չի բացառում, որ գերծանրաբեռնվածությունը կարող է բացասաբար ազդել նաև դատարանի կայացրած որոշումների որակի վրա:

Back to top button