ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

Սև հումորի ժանրից. անեկդոտ հիշեցնող դեպքեր Շիրակի մարզի դատարաններում

Շիրակի մարզում դատարանների գերծանրաբեռնվածությունը ստիպում է քաղաքացիներին տարիներով վճիռների սպասել: Իրավունքների խախտման դեպքերով դատարանից արագ լուծում ակնկալելը մարդկանց համար դարձել է անիմաստ: Դատական վեճերի լսումները տարիներ են տևում:

Փաստաբան Հայկ Հարությունյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշում է՝ հենց դատարանում էլ խախտվում են մարդկանց իրավունքները, երբ ժամանակավրեպ վճիռներ են կայացվում, պարբերաբար դատավորներ են փոխվում և այլն: Նրա խոսքով՝ օրենսդրական փոփոխություններով կարելի է լուծելի դարձնել դատարաններում առկա խնդիրները: Կառավարությունում փորձ արվում է, բայց դատական համակարգի բեռը դեռ չի թեթևացել:

Ըստ փաստաբանի՝ ամեն դատավորի վարույթում 2000-ից ավելի քաղաքացիական գործ կա, դատավորի աշխատակազմը հազիվ հասցնում է դրանց տեխնիկական աշխատանքները կատարել. ծանուցագրեր ուղարկել և այլն: Վարույթները լսելու համար ժամանակ չի մնում: Մանրամասները տեսանյութում:

Back to top button