Միջազգային մամուլի տեսությունՄշակույթ/ՊատմությունՆորություններ

Մահացել է մեծագույն ֆրանսիացի մտածողներից մեկը` Բրունո Լատուրը

75 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի սոցիոլոգ, մարդաբան և փիլիսոփա Բրունո Լատուրը, հայտնում է Le Monde հանդեսը։

Նա մահացել է հոկտեմբերի 9-ի գիշերը՝ ծանր հիվանդության դեմ երկար պայքարելուց հետո։

Լատուրը ֆրանսիացի ամենաակնառու ժամանակակից մտածողներից էր, գիտական ​​և տեխնոլոգիական ուսումնասիրությունների ոլորտում ազդեցիկ տեսաբան: Լատուրը «Գործող անձ-ցանց» տեսության (Actor–network theory) հիմնադիրներից է:

2013 թվականին նա ստացել է Հոլբերգի մրցանակը:

Back to top button