Region 5+Նորություններ
Գյումրիում կամավորները թաքստոցներն են մաքրում

Պատերազմի մշտական վտանգն ու սահմանային լարվածությունը ստիպել են ակտիվացնել քաղաքացիական պաշտպանության միջոցառումները: Գյումրիում անհատների ջանքերով թաքստոցները մաքրվում են աղբից ու ոչ պիտանի նյութերից, իսկ շենքերին փակցված իրազեկման ցուցանակները քաղաքացիներին ուղղորդում են հնարավոր պատսպարման վայրեր:
Ինչպե՞ս գործել օդային տագնապի ազդարարման ժամանակ: Այս բովանդակությամբ ցուցանակները հիմնականում տեղ են գտել Գյումրիի բազմաբնակարան շենքերում: