Region 5+Նորություններ
Քառօրյա եւ 44-օրյա պատերազմների ժամանակ 72-ամյա դիպուկահարը ցանկացել է մեկնել ճակատ, սակայն նրան մերժել են

Գայանե Մանուկյանը մոտ 50 տարվա մանկավարժ է, ֆիզկուլտուրա է դասավանդել, աշակերտների ֆիզիկական պատրաստվածությունն առաջին պլանում է դրել։ Բայց Արմավիրում շատերը նրան որպես ազատամարտիկ են ճանաչում։ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է։ Քառօրյա եւ 44-օրյա պատերազմների ժամանակ Գայանեն ցանկացել է մեկնել ճակատ, սակայն նրան մերժել են: Հիմա գործազուրկ է, մարտի դաշտ մեկնել չի կարող։
Չնայած ցանկությունը մեծ է, բայց առողջական խնդիրներ ունի, հազիվ է տեղաշարժվում։ Ֆինանսական խնդիրները նույնպես շատ են։ Բայց այս ամենը Գայանեին ավելի քիչ է մտահոգում, երազանքը հայրենիքն ամեն ինչից վեր դասող սերունդների տեսնելն է։ «Մնացած ամեն բան հաղթահարելի է»,- վստահեցնում է Մանուկյանը: Միակ ցանկությունը հաղթական օրվա առավոտը տեսնելն է։