Region 5+Նորություններ
«Խաղաղության օրակարգն» ու սահմանապահ գյուղի մարդիկ, որոնց գլխավերեւում կրկին արկեր էին թռչում

Այն, որ կարող է կյանքի կոչվել «խաղաղության օրակարգը», քիչ հավանական են համարում մարդիկ, ովքեր պատերազմի մասին ոչ թե սոցցանցերում են կարդում, այլ զգում են արկերի ձայներից: Մտածում են, որ խաղաղության դարաշրջանի մասին խոսքերն ավելորդ են, քանի դեռ իրենց գլխավերեւում կրկին արկեր են թռչում:
Սեպտեմբերի 13-15-ին ադրբեջանական զինված ուժերը հրետակոծել են նաև Սյունիքի Վաղատուր բնակավայրը։ Արցախյան առաջին պատերազմի օրերին ևս այս գյուղը հակառակորդի թիրախում է եղել։ Տարիներ անց կրկին անհանգիստ է Վաղատուրում։