Նորություններ

Սպանության գործով 12 տարի ազատազրկման դատապարտված 69-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այդ օրը, ժամը 12։20-ի սահմաններում «Վանաձոր» ԲԿ է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 69-ամյա Արշավիր Դեմիրխանյանը` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից։  Դատապարտյալը հիվանդանոցում մահացել է:

Ա. Դեմիրխանյանը դատապարտված է եղել նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանություն) և դատապարտվել է ազատազրկման՝ 12 տարի 6 ամիս ժամկետով։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Back to top button