Միջազգային

Քարե կարկուտ Սիցիլիայում

Էթնա լեռան հարավ-արևելյան խառնարանը ակտիվացել է, հզոր ժայթքումը մակերևույթ է նետել հրե լավայի շատրվանը: Հրե-մոխրե սյունը 3 կմ բարձրություն է ունեցել:

Հրաբխի մոտակա բոլոր բնակավայրերը ծածկվել են սև հրաբխային փոշով: Որոշ բնակավայրերում լավայի ժայթքած քարերից իսկական կարկուտ է տեղացել: Ականատեսների կողմից արված տեսագրությունում երևում է, որ տեղի բնակիչներն այժմ զբաղվում են մաքրման աշխատանքներով: Նրանք հավաքում են հրաբխային փոշին, որը ծածկել է տների պատշգամբներն ու տանիքները, մեքենաները և ճանապարհները: Մեքենաների երթևեկությունը դժվարացել է: Կատանիա քաղաքի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես փակվել է, քանի որ մոխրի արտանետումները լուրջ վտանգ են ներկայացնում ինքնաթիռների համար:

 

Տաթև Ֆռանգյան

Back to top button