ՆորություններՍպորտ

ՉԼ․ Էրլինգ Հոլանդը դուբլի հեղինակ է դարձել առաջին խաղակեսի ընթացքում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում հյուրընկալել է դանիական «Կոպենհագենին» եւ հանդիպման 55-րդ րոպեի դրությամբ հաղթում է 4:0 հաշվով։

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որն աչքի ընկավ 7-րդ (տեսանյութ) եւ 32-րդ րոպեներին (տեսանյութ)։ Գրանցվեց նաեւ մեկ ինքնագոլ դանիական թիմի վրացի պաշտպան Դավիթ Կոչոլավայի կողմից։ 4-րդ գոլը 11 մետրանոցից հեղինակեց Մահրեզը:

Back to top button