Նորություններ

Երևանում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Opel մանիշի ավտոմեքենան Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Վանիկ Մալայանն ու Արթուր Նավոյանը, ապա օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մ. Միրզոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հետիոտնը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Back to top button