Նորություններ

Գերմանիայի Մարդու իրավունքների հանձնակատարը կոչ է արել հետաքննել հայ ռազմագերիների մահապատիժը ցուցադրող տեսանյութը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մարդու իրավունքների հանձնակատար Լուիզա Ամթսբերգը կոչ է արել հետաքննել հայ ռազմագերիների մահապատիժը ցուցադրող տեսանյութը:

«Սարսափած եմ այն տեսանյութից, որը ըստ երևույթին, ցույց է տալիս հայ ռազմագերիների մահապատիժը։ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հակամարտությունում ցանկացած ենթադրյալ ռազմական հանցագործություն պետք է հետաքննվի, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ամթսբերգը:

Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հրապարակվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները հայկական մարտական հենակետում դաժանաբար գնդակահարում արդեն իսկ գերի հանձնված հայ զինծառայողներին։

Back to top button