Նորություններ

Սևան քաղաքում այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ

Հոկտեմբերի 5-ին, ժամը 19։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գոմաձոր թաղամասի մոտակա սարերում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։32-ին, մարվել՝ 22։18-ին։ Այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ։

Back to top button