Նորություններ

Հայաստանից Վրաստան եկող սառեցված ձկներով բեռնված մեքենան հետ է ուղարկվել

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսային անցակետում կանգնեցվել է Հայաստանի Հանրապետությունից եկող սառեցված ձկներով բեռնված ավտոմեքենա, «Ալիք մեդիայի» փոխանցմամբ, հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:

Մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության բաժնի անասնաբույժների կողմից սահմանային-կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում բեռի վրա հայտնաբերվել է ջերմաստիճանի ռեժիմի խախտման փաստ։

«Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն՝ նշված բեռը (2004 կիլոգրամ սառեցված ձուկ) ենթակա էր վերադարձման արտահանող երկիր»,- նշված է ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ:

Back to top button