ՄիջազգայինՆորություններ

Հրապարակվել է Ալլա Պուգաչովայի իսրայելական անձնագրի լուսանկարը

Ուկրաինական «Տելեգրաֆ» հրատարակությունը հրապարակել է ռուսաստանցի երգչուհի Ալլա Պուգաչովայի իսրայելական անձնագրի լուսանկարը։

Անձնագիրը տրվել է 2022 թվականի մայիսին, փաստաթղթի վավերականությունը 12 ամսից ոչ ավելի է։ Անձնագրի իսկությունը լրագրողներին հաստատել է իսրայելական սահմանապահ ծառայության աղբյուրը։

Նոր կանոնների համաձայն՝ հայրենադարձներն այն կարող են ստանալ Իսրայելի քաղաքացիություն ստանալուց երեք ամիս հետո, եթե ընթացակարգն իրականացվի արագացված կարգով։ Առաջին նման փաստաթուղթն ընդամենը մեկ տարի ժամկետով է, սակայն հաջորդ անձնագրի վավերականությունը կլինի հինգ տարի, եթե անձը բնակվի Իսրայելում։

Սեպտեմբերի վերջին երգչուհին երեխաների հետ լքել էր Ռուսաստանը և մեկնել Իսրայել, ինչից հետո նա քննադատությունների էր արժանացել։

«Ի՜նչ երջանկություն է, որ ատում են ինձ այն մարդիկ, ում ես երբեք տանել չէի կարողանում։ Եթե ես նրանց դուր գայի, կնշանակեր, որ ես իզուր եմ երգել ու ապրել։ Պատճառը պարզ է. թող ատամները կրճտացնեն։ Նրանք ճորտեր էին, դարձան ստրուկներ», — նոր գրառման մեջ նրանց պատասխանել է Պուգաչովան:

Back to top button