ՆորություններՍպորտ

Բարսան դժգոհ է Ինտերի դեմ խաղի մրցավարությունից. ակումբը կդիմի ՈՒԵՖԱ-ին

«Բարսելոնան» կբողոքարկի «Ինտերի» դեմ խաղի մրցավարությունը՝ դիմելով ՈՒԵՖԱ-ին:

Չեմպիոնների լիգայի այդ խաղի 90-րդ րոպեին գնդակը եզրից փոխանցման ժամանակ դիպչել է սեփական տուգանայինում գտնվող «Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսի ձեռքին: Տեսակրկնությունը դիտելուց ետո մրցավարները՝ Սլավկո Վինչիչի գլխավորությամբ, որոշել են 11-մետրանոց չնշանակել կատալոնացիների օգտին:

Կապտանռնագույնները պաշտոնական բողոք կներկայացնեն ՈՒԵՖԱ, հայտնում է AS-ը:

Բացի դա, կատալոնացիները կխնդրեն այնպես անել, որ իրենց խաղերն այլևս երբեք չսպասարկի Պոլ վան Բուկելը՝ վիդեոմրցավարը, որն աշխատում էր ինչպես «Ինտերի», այնպես էլ «Բավարիայի» դեմ վերջերս կայացած խաղում (0-2), որտեղ նա, «Բարսելոնայի» կարծիքով, 11-մետրանոց չի նշանակել Դեմբելեի նկատմամբ խախտումից հետո:

«Բարսան» կխնդրի վերանայել Պեդրիի գոլի դրվագը, որը չեղարկվել է Անսու Ֆատիի կողմից ձեռքով խաղի համար, ինչպես նաև Հական Չալհանօղլուի կողմից Բուսկետսի նկատմամբ կոպիտ խաղի դրվագը, ինչի համար մրցավարը նրան դեղին քարտ ցույց տվեց:

armsport.am

Back to top button