ՄիջազգայինՆորություններ

Պուտինը ստորագրել է 4 շրջանները ՌԴ կազմ ընդունելու մասին օրենքները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային սահմանադրական օրենքները «ԴԺՀ-ի», «ԼԺՀ-ի», ինչպես նաև Խերսոնի և Զապորոժյեի շրջանները Ռուսաստանի Դաշնության կազմ ընդունելու մասին: Այս փաստաթղթերը հրապարակված են իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Երկրի ղեկավարը վավերացրել է նաև Ռուսաստանի և չորս շրջանների միջև համաձայնագրերը ՌԴ կազմ ընդունելու և նոր սուբյեկտների ձևավորման վերաբերյալ։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Վլադիմիր Պուտինի կողմից փաստաթղթերի ստորագրման հետ կապված լրացուցիչ ելույթներ չեն նախատեսվում։

Back to top button