ՆորություններՍպորտ

1-ին տեղ. Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտում է փայլուն արդյունքով

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտում է փայլուն արդյունքով։

Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ մեր ընտրանին Իտալիայում նվաճեց 5 մեդալ, որից երկուսը ամենաբարձր հարգի։

Պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեցին 46 կգ քաշային Համլետ Պատուրյանի մարզադպրոցի սան Վաղարշակ Քեյանն ու 52 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը։ Եզրափակիչ դուրս եկած 70 կգ քաշային Երանոս Օհանյանին մրցաշարի գլխավոր բժիշկը վնասվածքի պատճառով թույլ չտվեց մասնակցել եզրափակչին և մեր մարզիկն արժանացավ արծաթե պարգևի։

Հայաստանը ներկայացնող ևս երկու բռնցքամարտիկ` 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանն ու 60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը նվաճեցին բրոնզե մեդալ։

Տղաների պայքարում Հայաստանի հավաքականը առաջինն է։ Մրցաշարի ընթացքում մեր մարզիկների կողքին է եղել նաև բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։

Back to top button