ՆորություններՍպորտ

Ինտերը» հաղթեց «Բարսելոնային». Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Բարսելոնային»:

Միլանյան թիմի միակ գոլը խփեց Չալհանօղլուն:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Այս տուրից հետո խմբի աղյուսակը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է Մյունխենի «Բավարիան»:

«Ինտերը» ունի 6, «Բարսելոնան»՝ 3 միավոր:

«Ինտեր» — «Բարսելոնա»՝ 1:0  (տեսանյութ)

Back to top button