ՆորություններՍպորտ

Արամ Ոսկանյանը հրաժարվել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հրաժարվել է պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ոսկանյանը ակումբից հեռանում է սեփական դիմումի համաձայն»,– ասված է հաղորդագրությունում:
Նա այս տարվա հունիսին էր միացել «Արարատին»։ Ոսկանյանի գլխավորությամբ թիմը մասնակցել է Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին, ինչպես նաև 9 հանդիպում անցկացրել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։
Արամ Ոսկանյանի հետ հեռանում են նաև նրա մարզչական շտաբի անդամներ Մանուկ Սարգսյանը, Հայկ Ոսկանյանը և Տիգրան Ասլանյանը:
Ակումբը շնորհակալություն է հայտնում Արամ Ոսկանյանին և նրա մարզչական շտաբին կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթում հետագա կարիերայում:

Back to top button