Նորություններ

ՀՀ–ն հստակ գնահատական է պահանջում. ԱԳՆ–ն` հայ գերիների սպանության մասին

Սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատերերի կողմից շարունակաբար տարածվող մի շարք տեսանյութեր փաստում են ադրբեջանական ԶՈւ–ի կատարած պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում` կանանց խոշտանգման և դիերի պղծման դեպքերի մասին։ Նման հայտարարություն է արել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Հայաստանի Հանրապետությունը պահանջում է հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։ Մենք հետամուտ ենք լինելու միջազգային համապատասխան հարթակներում և ատյաններում խնդրի բարձրաձայնմանը, և վերոնշյալ հանցագործությունների մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ այս համատեքստում միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը հրամայական է։
Նախարարությունից միաժամանակ ընդգծում են, որ միջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման, բռնի անհետացումների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման համար։

Back to top button