ՄիջազգայինՆորություններ

Իրանում ահաբեկչական հարձակման հետևանքով 19 մարդ է զոհվել. բախումների ընթացքում սպանվել է նաև գնդապետ Ալի Մուսավին

Մի խումբ ահաբեկիչներ կրակ են բացել Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգի մայրաքաղաք Զահեդանի ոստիկանական բաժանմունքի վրա։

Առնվազն 19 մարդ է զոհվել, 20-ը, այդ թվում՝ ոստիկաններ, վիրավորվել են։

Ահաբեկչական և անջատողական խմբավորումներին պատկանող անձանց ինքնությունը հայտնի է. նրանք ուրբաթօրյա աղոթքի քողի տակ հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա, կրակ են բացել, քարեր և դյուրավառ նյութեր նետել։

Բախումների ընթացքում սպանվել է Սիստան և Բելուջիստան նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անվտանգության ծառայության ղեկավար, գնդապետ Ալի Մուսավին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, դատապարտելով Զահեդանում տեղի ունեցած իրադարձությունները, հայտարարություն է տարածել վարձկաններին վճռական պատասխան տալու մասին։

Ահաբեկչական խմբավորման 2 անդամ սպանվել են, բերման ենթարկվածներից մեկը հայտնել է, որ «Պեժո» մակնիշի մեքենան կանգ է առել ոստիկանական բաժանմունքի մոտ և հավաքվածներին զենք բաժանել:

Back to top button