Region 5+Նորություններ

Հայաստանում երիտասարդների թիվը նվազում է, տարեցներինը՝ ավելանում. ժողովրդագրական իրավիճակը ՀՀ-ում

2022 թ. նոյեմբերի 15-ին աշխարհի բնակչությունը կհասնի 8 միլիարդի: Սա ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերի վարչության կանխատեսումն է։ Այս նշաձողին հասնելը և՛ տոնելու առիթ է, և՛ կոչ մարդկությանը` լուծումներ գտնելու ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար: Աշխարհի բնակչությանն ավելացած 8-րդ միլիարդի կեսը Ասիայի ժողովրդագրական աճի արդյունք է:

Ցավոք, Հայաստանում բնակչության աճ նշելու առիթ չենք ունենա։ Մշտական բնակչության թիվը ներկայումս չի էլ հասնում 3 մլն-ի։ Կանխատեսումներով էլ մինչև 2050 թվականը կնվազի՝ հասնելով 2 մլն 816 հազարի, ի տարբերություն, օրինակ, Ադրբեջանի, որտեղ ենթադրվում է, որ բնակչությունը առաջիկա 30 տարում աճելու է մինչև 1 մլն-ով։

Նախորդ 10 տարիների ընթացքում Հայաստանում երիտասարդների թիվը նվազել է 25%-ով։ ՄԱԿ-ի կանխատեսումներով մինչև 2050թ-ը ավելանալու է տարեց բնակչության թիվը և կյանքի միջին տևողությունը՝ տղամարդկանց դեպքում՝ 76, կանանց դեպքում՝ 82։ Սա և լավ, և վատ ցուցանիշ է։

Մանրամասները՝ «Ա1+»-ի պատրաստած տեսանյութում։

Back to top button