ՆորություններՍպորտ

Արսեն Զախարյանը խոսել է «Օրենբուրգից» կրած պարտության մասին

Մոսկվայի «Դինամոյի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը խոսել է Ռուսաստանի գավաթի խաղարկությունում «Օրենբուրգից» կրած պարտության մասին: Հիմնական ժամանակն ավարտվել էր 2-2 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին գտնվել օրենբուրգյան թիմի ֆուտբոլիստները: Այդ խաղում 19-ամյա ֆուտբոլիստը դարձել էր գոլի հեղինակ ու նաև դիպուկ իրացրել հետխաղյա 11-մետրանոց հարվածը:

«Հաջողությունից հետո մենք թուլացրինք զգոնությունը, կորցրինք կենտրոնացվածությունն ու մտածեցինք՝ արդեն հաղթել ենք: Արդեն քանի անգամ է՝ մրցակիցը մեզ պատժում է դրա համար»,- Զախարյանի խոսքը մեջբերում է euro-football.ru-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը մասնակցել է 12 խաղի, խփել 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

«Դինամոն» հաջորդ խաղը կանցկացնի Գրոզնիի «Ախմատի» դեմ: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Back to top button