Նորություններ

Շղթայական ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են 6 ավտոմեքենա

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը  13:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Mitsubishi, Hyundai Elantra, 2 Toyota, Ford և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Հայկ Քոչարյանն ու կրտսեր պարեկ Հակոբ Հակոբյանը:

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button