ՆորություններՍպորտ

Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները պատանեկան ԵԱ-ում

Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաջող մրցելույթները Իտալիայում ընթացող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում:

Այսօր իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել 48 կգ քաշային Արման Արզումանյանը և 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը: Ընդ որում Սաֆարյանը սերբ մրցակցին հաղթել է բացահայտ առավելությամբ:

Առաջին ռաունդում մեր մարզիկը երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը:

Երեկ հաղթանակ էին տոնել նաև 70 կգ քաշային Երանոս Օհանյանն ու 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը:

armsport.am

Back to top button