ՄիջազգայինՆորություններ

Ուկրաինայի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում պատրաստվում են «հիմնարար որոշումներ» ընդունել

Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը լրագրողներին մեկնաբանել է ուրբաթ օրը Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունը։

«Տեղի կունենա Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ, որի ընթացքում կարևոր, կարծում եմ, հիմնարար որոշումներ կկայացվեն»,- ասել է Դանիլովը։

Միաժամանակ, նա չի պարզաբանել, թե ինչ որոշումներ կարելի է ակնկալել եւ հորդորել է սպասել մինչեւ սեպտեմբերի 30-ը։

Միևնույն ժամանակ, ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ այդ որոշումներն առաջին հերթին վերաբերելու են Ռուսաստանի Դաշնության կազմ նոր տարածքների մուտքի վերաբերյալ պայմանագրերի ակնկալվող ստորագրմանը։

Back to top button