Նորություններ

Դեսպան Սարգսյանը Կատարի ՄԻՊ-ին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Այսօր Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի մարդու իրավունքների պաշտպանության Ազգային կոմիտեի նախագահ Մարիամ բինթ Աբդալլահ ալ-Աթիյաի հետ։ Տեղեկությունը փոխանցում է Կատարում ՀՀ դեսպանությունը:

Հանդիպմանը ներկայացվել են Կատարում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու բարեփոխումների ընթացքը։

Հանդիպման ընթացքում դեսպան Սարգսյանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել տարածաշրջանում ընթացող ռազմաքաղաքական զարգացումների, ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, սահմանամերձ շրջաններում ադրբեջանական զինուժի կողմից ոչնչացված քաղաքացիական ենթակառուցվածքների, ինչպես նաև միջազգային հարթակներում ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ։

Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Կատարի մարդու իրավունքների պաշտպանության ազգային կոմիտեի միջև համագործակցության հնարավորությունները։

regionmonitor.com

Back to top button