Նորություններ

Դավիթաշենում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ, մեքենա է հրդեհվել

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանում՝ «Երևան Սիթի» մոտ,  Mercedes մակնիշի ավտոմեքենա է այրվում:

Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը, տեղում 3 երիտասարդ տղաներ սեփական ուժերով կրակմարիչներով (ագնետուշիծելներով) կանխել են կրակի տարածումը, ապա ժամանած հրշեջները  նախ մեծ դժվարությամբ կարողացել են բացել թափքը, որից հետո մարել են կրակը:

Հրդեհը բռնկվել է Mercedes CLS մակնիշի ավտոմեքենայի մարտկոցի հատվածում ու այդ 3 տղաների ու հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կրակը չի տարածվել մեքենայով մեկ:

Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Լևոն Հախվերդյանն ու Անդրանիկ Մինասյանը:

Օպերատիվորեն  ժամանել են նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորի գլխավորությամբ:

Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button