Նորություններ

Սոթքի հանքը երեք օր չի աշխատել, այս պահին հանքն աշխատում է, բայց իր հզորության 40 տոկոսով. Մարզպետ

Ռազմական գործողությունների հետեւանքով դադարեցվել են Սոթքի հանքի աշխատանքները, այնուհետեւ եւս երեք օր չի աշխատել հանքը. Այս պահին հանքն աշխատում է, բայց իր հզորության 40 տոկոսով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Վարդենիսում, հայաստանյան դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

«Աշխատակիցների անվտանգությունն ապահովված է եւ հանքը շարունակում է իր գործունեությունը: Ունենք աշխատակիցների մտավխություն, որ հանքում եւս կարող են նման բախումներ լինել, բայց այս պահի դրությամբ հանքը 40 տոկոսով աշխատում է»,-ասաց նա:

Back to top button