ՆորություններՍպորտ

Ռուսաստանի սպորտի նախարարը կայցելի Ծաղկաձոր

Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ Մատիցինը հայտնել է, որ հոկտեմբերին կայցելի Ծաղկաձորի մարզաբազա:

«Ծաղկաձորի բազան արդյունավետ աշխատում է, բազմաթիվ օլիմպիական չեմպիոններ են այնտեղ մարզվել: Հետագայում նույնպես կշարունակենք համագործակցությունը: Դա կարևոր է այս բարդ ժամանակներում»,-ասել է Մատիցինը:

Ծաղկաձորի մարզաբազան գործարկվում է 1967 թվականից:

Back to top button