ՄիջազգայինՆորություններ

Թբիլիսիում հրաժեշտ տվեցին Ռաֆայել Չիմիշկյանին

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Թբիլիսում հրաժեշտ տվեցին Վրաստանից ազգությամբ հայ լեգենդար ծանրորդ, 1952 թվականի օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չիմիշկյանին:

Ներկաները Չիմիշկյանի տնից բարձր ծափահարություններով վերջին հրաժեշտը տվեցին օլիմպիական չեմպիոնին:

Նշենք, որ Չիմիշկյանը մահկանացուն կնքեց 93 տարեկան հասակում: Չիմիշկյանին շնորհվել է «20-րդ դարի Վրաստանի լավագույն ծանրորդ» և «Սպորտի ասպետ» կոչումները։ Նա աշխարհի 11-ակի ռեկորդակիր է, Եվրոպայի ու աշխարհի բազմակի չեմպիոն։

aliq.ge

Back to top button