ՄիջազգայինՆորություններ

Ֆինլանդիայի ԱԳ նախարարը հաստատել է. Ռուսաստանի հետ սահմանը վաղվանից կփակվի

Սեպտեմբերի 30-ից Ֆինլանդիայի սահմանը փակ կլինի ռուսաստանցի զբոսաշրջիկների համար։ Այս տեղեկությունը ճեպազրույցում հաստատել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն։

«Կառավարությունը սկզբունքային որոշում է կայացրել՝ ուրբաթ օրը սահմանը փակ կլինի ռուսաստանցի զբոսաշրջիկների համար»,- ասել է գերատեսչության ղեկավարը։

Սահմանափակումները, որոնք ուժի մեջ կմտնեն վաղվանից, կգործեն մինչև հետագա ծանուցում։

Ըստ Հաավիստոյի՝ Ֆինլանդիայի կառավարությունը կարծում է, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների մուտքը վտանգում է Ֆինլանդիայի միջազգային հարաբերությունները։

Back to top button