ՄիջազգայինՆորություններ

Հանրահայտ բռնցքամարտիկ, Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը ծանուցագիր է ստացել

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը հայտնել է, որ իրեն ծանուցագիր են ուղարկել մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում։ Այս մասին հայտնում է «Իզվեստիան»:

«Իմ կարծիքով՝ բոլորին էլ ուղարկել են, ես էլ եմ ծանուցագիր ստացել։ Կգնա՞մ։ Իհարկե, հիմա գնում եմ զինկոմիսարիատ։

Կեցցեն իմ գործընկերները. նրանք Պետդումայում են հաշվառվել և այստեղ էլ ծանուցագիր են ստացել: Ես կգնամ տուն եւ հաջորդ շաբաթ անպայման կներկայանամ զինկոմիսարիատ»,- ասել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով սեպտեմբերի 21-ից Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել։

Back to top button