Նորություններ

Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ. Փաշինյանը գրառում է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ում գրել է, որ ադրբեջանական նոր հարձակման հետևանքով այսօր 3 հայ զինծառայող է զոհվել եւ ադրբեջանական ներխուժումը ՀՀ տարածք պետք է դատապարտվի։

«Ադրբեջանի նոր հարձակման արդյունքում այսօր Հայաստանի տարածքում երեք հայ զինծառայող է զոհվել: Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։

Ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումն ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում և սահմանամերձ տարածքներում բացարձակ անհրաժեշտություն է: Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և կանգնեցվի: #StandForArmenianDemocracy!»,- գրել է նա:

ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի երեք զոհ:

Back to top button