ՆորություններՍպորտ

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Կաշվե ձեռնոցի հայ պատվիրակները տպավորիչ հաղթանակներով են մեկնարկել Իտալիայում ընթացող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում:

Մրցումների մեկնարկային օրը մեր 5 մարզիկներից 4 հաղթանակ են տոնել:

57 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը, հաղթել է Ալբանիայի ներկայացուցչին: 3-րդ ռաունդում մեր մարզիկի հարվածից հետո մրցավարը հաշիվ է բացել ու դադարեցրել մենամարտը: Գեղեցիկ հաղթանակ է տոնել նաև 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը, որը 5:0 հաշվով առավելության է հասել Բուլղարիան ներկայացնող Հիշամ Խալիլիի նկատմամբ: 60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը պարտության է մատնել թուրք Օմեր Աբդուլահին , իսկ 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը ուժեղ է գտնվել հույն մրցակցից:

Back to top button