ՄիջազգայինՆորություններ

Իրանի սահմանապահ ուժերի ղեկավարը կոշտ զգուշացում է արել

Իրանի ոստիկանության սահմանապահ ուժերի ղեկավար Ահմադ Ալի Գոդարզին, անդրադարձել է օրերս Խոդաֆարինի շրջանում ըստ իրանական կողմի՝ «ահաբեկչական խմբի վնասազերծմանը»:

Նրա խոսքերով` Խոդաֆարինի սահմանապահների կողմից վերջերս 7 հոգանոց ահաբեկչական խումբ է վնասազերծվել:

Նա նշել է, որ Արևմտյան Ատրպատական նահանգում ևս նմանատիպ գործողություն է իրականացվել: Գոդարզին, ամենայն հավանականությամբ նկատի ունենալով Ադրբեջանը, հարևան երկրներին կոչ է արել թույլ չտալ, որպեսզի իրենց տարածքներից ահաբեկչական տարրեր ներթափանցեն Իրան:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ իրանական սահմանապահ ուժերը ձերբակալել էին զինված մի խումբ, որը մտադիր էր Իրանում անկարգություններ կազմակերպել։

Հավելենք, որ Խոդաֆարինի շրջանը նախկինում սահմանակից էր Արցախի հետ: Այժմ այդ տարածքով է անցնում ադրբեջանա -իրանական սահմանի մի հատվածը:

Back to top button