ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանը գազ, բենզին և հացահատիկ կվաճառի թալիբներին. Reuters

Ռուսաստանի Դաշնությունը նախնական համաձայնություն է կնքել «Թալիբան» շարժման (ՌԴ տարածքում արգելված ահաբեկչական շարժում) ներկայացուցիչների հետ՝ Աֆղանստան բենզինի, դիզվառելիքի, գազի և հացահատիկի մատակարարման վերաբերյալ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով  իսլամական պետության առևտրի և արդյունաբերության նախարար Հաջի Նուրիդդին Ազիզիին:

Ռուսական կողմը թալիբների վարչակազմին առաջարկել է զեղչեր:

Գործակալության տվյալներով՝ սա շարժման կողմից Աֆղանստանում իշխանության վերադառնալուց հետո կնքված առաջին հայտնի միջազգային տնտեսական գործարքն է։ Ինչպես նշվում է, համաձայնագիրը կարող է օգնել թուլացնել «Թալիբանի» մեկուսացումը, ինչը դե ֆակտո կտրել է նրան համաշխարհային բանկային համակարգից։

Back to top button