Նորություններ

Խոշոր ավտովթար Երևանում. BMW-ով վթարի է ենթարկվել Թալին համայնքի ղեկավարը. նրան ու իր ազգականին տեղափոխել են հիվանդանոց

Սեպտեմբերի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Հրազդանի կիրճում բախվել են BMW մակնիշի 2 ավտոմեքենա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրիր» ԲԿ։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի,  գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննեսյանի գլխավորությամբ: Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ  Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորներից մեկը Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button