ՆորություններՍպորտ

Հայաստանի հավաքականը պարտվեց Իռլանդիային և նահանջեց C դիվիզիոն

Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Իռլանդիային։ Հանդիպումն ավարտվեց իռլանդացիների հաղթանակով՝ 3։2 հաշվով։

Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեց Ջոն Իգանը։ Թիմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվով։

Հանդիպման 52-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկեց հարձակվող Մայքլ Օբաֆեմին։

 

Հայաստանի հավաքականը 3 րոպեում 2 գոլ խփեց։ 71-րդ րոպեին փոխարինման մտած Արտակ Դաշյանը կրճատեց հաշվի տարբերությունը։

2 րոպե անց Էդուարդ Սպերցյանը հաշիվը դարձրեց 2։2։

Հանդիպման 86-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց Արտակ Դաշյանը։ Մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց։ Այդ որոշման վերաբերյալ մրցավարի հետ վիճելու համար Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը վայրկյանների ընթացքում նախ դեղին քարտ ստացավ, իսկ հետո հեռացվեց խաղադաշտից։ Ձեռքով խաղի համար երկրորդ դեղինը ստացավ նաև Արտակ Դաշյանը (առաջին դեղին քարտը՝ 75-րդ րոպեին) և նույնպես հեռացվեց դաշտից։

Իռլանդացիների կազմում 11 մետրանոցը հստակ իրացրեց Ռոբի Բրեյդին։

Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով խմբում գրավեց վերջին՝ 4-րդ տեղը և Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում հանդես կգա C դիվիզիոնում։

Back to top button