ՄիջազգայինՆորություններ

Ռուս-վրացական սահմանին տարերային ավտոշուկա է ստեղծվել, վաճառվում են նաև հեծանիվներ և ինքնաշարժեր

Վրաստանի սահմանային անցակետի մոտ խցանումների մեջ հայտնված որոշ ռուսաստանցիներ փորձում են վաճառել իրենց մեքենաները՝ ոտքով սահմանը հատելու համար, հայտնում է Baza Telegram ալիքը։ Անցակետի մոտ ավտոմեքենաների և այլ փոխադրամիջոցների վաճառքի մասին հայտարարություններ են հայտնվել Telegram-ի առցանց զրուցարաններում:

Ավտոմեքենաների տերերը, բացի ցանկալի գնից, նշում են նաև անցակետի հեռավորությունը։ Մասնավորապես, «Սուբարու» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը, պարզվել է, պատրաստ է 400 հազար ռուբլով, հերթում տեղի հետ մեկտեղ, հրաժարվել իր ավտոմեքենայից, իսկ BMW-ի սեփականատերը պատրաստ է հրաժարվել իր ավտոմեքենայից 1,5 միլիոն ռուբլու դիմաց, քանի որ նա չի ցանկանում մեկ շաբաթ հերթ կանգնել անցակետում։

Այն առցանց զրուցարաններում, որտեղ շփվում են հերթ կանգնած ռուսաստանցիները, մեքենաների, հեծանիվների, ինքնաշարժերի և այլ գույքի առք ու վաճառքի մասին հայտարարություններ են հայտնվել:

Տարածքում հայտնվել են նաև գնորդներ՝ փորձելով գտնել մարդկանց, որոնք պատրաստ են ցածր գնով վաճառել իրենց փոխադրամիջոցը:

Back to top button