Նորություններ

2020թ. ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը հայ ժողովրդի հետ միասին սգում ենք զոհվածների հիշատակը. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ լայնածավալ պատերազմ սանձազերծելու մասին, որտեղ մասնավորապես ասվում է.

«2020 թվականի ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը հայ ժողովրդի հետ միասին սգում ենք զոհվածներին, ցավակցություն հայտնում նրանց ընտանիքներին, ապաքինում և առողջություն մաղթում վիրավորներին։

Ռուսաստանը ձեռնարկել և կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման համար՝ աջակցելու առկա խնդիրների լուծումներ գտնելուն, որոնք կապահովեն կայուն խաղաղություն և անվտանգություն Հարավային Կովկասի տարածաշրջանում։

Համոզված ենք, որ կողմերի միջև բոլոր վիճելի հարցերը կարող են և պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով` այդ պայմանավորվածությունների հիման վրա»։

Back to top button