Նորություններ

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Opel-ը տապալել է էլեկտրասյունն ու 2 արագաչափը, այնուհետև գլխիվայր շրջվել, կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Մեծամորի վարչական տարածքում բախվել է էլեկտրասյանն ու արագաչափերի սյանը և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել բաժանարար գոտու մեջտեղում։

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» ԲԿ։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Back to top button