ՆորություններՔո ձայնը

«Տեր-Պետրոսյանի գնահատականը մաքսիմալ մոտ է իրականությանը»

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը սոցցանցի իր էջում գրել է.
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի գնահատականը մաքսիմալ մոտ է իրականությանը։ Հայաստանը իրոք էգզիստենցիալ վտանգի առաջ է կանգնած։ Սակայն չեմ կարծում, թե իր առաջարկած տարբերակը (ինչ-որ փաստաթղթի ստորագրումը) այս խնդրին որևէ լուծում է տալու։
Քանի դեռ տարածաշրջանում ուժային վակուում գոյություն ունի, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի միջև` այսօրինակ ռազմական դիսբալանս, Ալիևը հետ չի կանգնելու իր այս քաղաքականությունից։ Այդ առումով կոկորդիլոսի վերաբերյալ անեկդոտը հստակ պատասխանից խուսափելու անհաջող փորձ էր։
Այնուամենայնիվ, նախկին նախագահների հանդիպումները, որոնց ինչ-որ փուլում կարող է միանալ նաև Փաշինյանը, կարևոր ձևաչափ եմ համարում այս իրավիճակում։ Նույնիսկ եթե այդ հանդիպումների արդյունքում ընդհանուր հայտարարի չկարողանան գալ որևէ կոնկրետ հարցի շուրջ, դրանք կարող են որոշակի ներքաղաքական կայունություն ապահովել երկրում ադրբեջանական նոր հնարավոր հարձակումից առաջ։

Back to top button