Նորություններ

ՄԻՊ–ը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Հանդիպման ընթացքում Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ից Հայաստանի վրա սկսված ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին հասցված վնասների, միջազգային մարդու իրավունքներով և հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների վերաբերյալ փաստարկված տեղեկատվությունը։
Գրիգորյանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների, ադրբեջանական պետության կողմից վարվող էթնիկ հայատյացության համակարգային քաղաքականության մասին։
Գլխավոր քարտուղարն իր հերթին հստակ ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձնելու անհրաժեշտությունը և վերահաստատել իր հանձնառությունը՝ շարունակելու ջանքերն այս ուղղությամբ:
Կողմերը պայմանավորվել են շարունակել արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը:

Back to top button