Նորություններ

Հունաստանի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ժամանեց Երևան:

«Զվարթնոց» օդանավակայանում Հունաստանի արտաքին գործերի նախարարին դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

Հունաստանի արտաքին գործերի նախարարը Երևանում կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Արարատ Միրզոյանն ու Նիկոս Դենդիասը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Նիկոս Դենդիասը կհանդիպի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Back to top button