ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանն իրավունք ունի միջուկային զենք կիրառել. Մեդվեդեւ

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը Տելեգրամի իր ալիքում գրել է, թե Ռուսաստանն իրավունք ունի կիրառել միջուկային զենք, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա:

«Եթե մեր կամ մեր դաշնակիցների դեմ հարձակում կատարվի՝ նման զինատեսակի օգտագործմամբ, կամ  ագրեսիայի դեպքում՝ սովորական սպառազինության օգտագործմամբ, եթե  մեր պետության գոյությանը վտանգ սպառնա»:

Ռուս պաշտոնյան նաեւ նշել է, որ ամեն ինչ կանեն՝ թույլ չտալու համար միջուկային զենքի հայտնվելը  Ուկրաինայում:

«Անիմաստ է հույս դնել կիեւյան վարչակարգի բանականության եւ քաղաքական կամքի վրա։ Իսկ ահա նրանց խրախուսող թշնամական երկրների առողջ բանականության եւ ինքնապահպանման զգացման փուխր հույս կա։ Նրանք հասկանում են, որ եթե Ռուսաստանի սպառնալիքը գերազանցի վտանգի սահմանված շեմը, մենք ստիպված կլինենք պատասխանել։

Ոչ մեկից թույլտվություն չհարցնելով, առանց երկար խորհրդակցությունների։ Եվ սա հաստատ բլեֆ չէ»:

Մեդվեդեւը նաեւ հավելել է.

«Պատկերացրեք՝ Ռուսաստանը ստիպված լինի օգտագործել ամենասարսափելի զենքը ուկրաինական ռեժիմի դեմ, որը կատարել է լայնածավալ ագրեսիա, որն ինքնին վտանգավոր է մեր պետության գոյության համար։ Ենթադրում եմ, որ ՆԱՏՕ-ն նույնիսկ այս իրավիճակում ուղղակիորեն չի միջամտի հակամարտությանը։ Ի վերջո, Վաշինգտոնի, Լոնդոնի, Բրյուսելի անվտանգությունը Հյուսիսատլանտյան դաշինքի համար շատ ավելի կարևոր է, քան կործանվող Ուկրաինայի ճակատագիրը, որը ոչ ոքի պետք չէ»:

Back to top button