ՆորություններՍպորտ

Հայտնի է՝ որքան պարգևավճար կստանան Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ԱԱ 2022-ում հաղթելու համար

Հայտնի է դարձել, թե որքան պարգևավճար կստանան Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ԱԱ 2022-ում հաղթելու համար։

Ինչպես հայտնում է Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան՝ խմբում հաղթելու համար յուրաքանչյուր խաղացող կստանա 50 հազար եվրո, քառորդ եզրափակիչ դուրս գալու համար՝ 100 հազար եվրո, կիսաեզրափակիչ դուրս գալու համար՝ 150 հազար եվրո։

3-րդ տեղի համար նախատեսված է 200 հազար եվրո, այսպես կոչված փոխչեմպիոնության համար՝ 250 հազար եվրո։ Յուրաքանչյուր խաղացող մրցաշարում հաղթելու համար կստանա 400.000 եվրո։

Հիշեցնենք, որ ԱԱ 2022-ը կկայանա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը՝ Կատարում։

armsport.am

Back to top button