ՆորություններՔո ձայնը

«Այս խայտառակ գործողությանը չի խանգարել այն, որ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի». Ավետիք Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը սոցցանցի իր էջում գրել է .

«Հայաստանի Հանրապետության թուրքահաճո իշխանությունը այս օրերին Թուրքիային է արտահանձնել երկու քուրդ զինյալի՝ Լեհենգին և Ալիշերին, որոնք մինչ այդ անցել էին հայ-թուրքական սահմանը, և հանձնվել հայաստանյան իշխանություններին, միամտաբար ենթադրելով, որ դա բարեկամական պետություն է:
Այս խայտառակ գործողությանը չի խանգարել այն, որ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, բնականաբար արտահանձման վերաբերյալ պայմանագիր չունի, որ Թուրքիան անվերապահ աջակցում է ադրբեջանական ագրեսիային, և փաստացի նրա անմիջական մասնակիցն է: Թուրքական օրակարգը հետևողականորեն Հայաստանում առաջ մղող իշխանությունը շուտով կսկսի հիմնավորել, որ դրանով այն փորձում է կանխել այդ ագրեսիան, մեղմել Թուրքիայի դիրքորոշումը, բայց արդյունքը ուղիղ հակառակն է լինելու՝ Հայաստանին սկսում են վերաբերվել որպես անսկզբունք մարմնավաճառի, որից վաղը սկսելու են պահանջել արդեն արտահանձնել սեփական քաղաքացիներին:
Դատապարտում եմ այս խայտառակ գործողությունը և ներողություն եմ խնդրում այն հերոս մարտիկներից, որոնք պայքարում են ընդհանուր թշնամու դեմ: Խոստանում եմ նաև հնարավոր ամենն անել, որպեսզի մենք մեր երկրի վրայից մաքրենք այս խարանը»:

Back to top button