ՄիջազգայինՆորություններ

Պուտինը հաստատել է օտարերկրացի զինվորականներին պարզեցված կարգով քաղաքացիություն տրամադրելու օրենքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել զինվորական պայմանագիր կնքած օտարերկրյա քաղաքացիներին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիության տրամադրման մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Օտարերկրացիները կարող են դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար՝ առանց կացության թույլտվության և առանց ՌԴ-ում հինգ տարի մշտական ​​բնակության փաստաթղթերի ներկայացման:

Օտարերկրացիները կկարողանան կնքել զինվորական ծառայության առաջին պայմանագիրը մեկ տարով. նախկինում համապատասխան պայմանագրի նվազագույն ժամկետը հինգ տարի էր։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր «Զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը։  Ըստ այդմ, խստացվում է հրամանը չկատարելու, ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու, հրամանատարությանը դիմադրելու, ծառայության կանոնների խախտման, զինվորական գույքի կորստի պատասխանատվությունը։

Ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվողներին եւ կամովին գերի հանձնվողներին սպառնում է 10 տարվա, դիակապտությամբ զբաղվողներին՝ 15 տարվա ազատազրկում։

 

Back to top button